Բացատրական աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք է հանձնվել
Բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 21-ին ոստիկանության Իջևանի բաժին է ներկայացել Գետահովիտ գյուղի 28-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «ԻԺ-58» տիպի երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: Նա հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: