Բացատրական աշխատանքի արդյունքում
22.11.2018 15:25
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նույն վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 13.55-ին, կամավոր բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Հրաչյա Հ.-ն, որը նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: