Խարդախության մեղադրանքով հետախուզվողը վերադարձավ Հայաստան բացատրական աշխատանքի արդյունքում
 
                                            ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 22-ին Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել և նախաքննական մարմնին է ներկայացվել 36-ամյա Շահում Ա.-ն։ Նա 2017 թ. սեպտեմբերի 22-ից ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					