Բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացավ ոստիկանություն
Սեպտեմբերի 22-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել 35-ամյա Երջանիկ Մ.-ն, որը 2019թ. սեպտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: