Հետախուզվողը վերադարձավ բացատրական աշխատանքի արդյունքում
23.11.2022 12:32
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 23-ին, ժամը 03.20-ին, Կազան-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Հրազդանի բաժնի ոստիկաններին է ներկայացել 37-ամյա Հայկ Ղ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 28-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: