Հետախուզվողը ներկայացավ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
24.05.2019 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ներկայացել 50-ամյա Սամվել Ղ.-ը, որը մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: