Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվող կինը ներկայացել է ոստիկանություն
24.05.2018 11:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 23-ին, ժամը 14.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1957 թ. ծնված Էմմա Ղ.-ն, որը 2015թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: