Բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է կամավոր
24.10.2017 10:42
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 23-ին, ժամը 10.15-ին, կամավոր բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Հովհաննես Դ.-ն, որը հոկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: