Բացատրական աշխատանքների շնորհիվ 34-ամյա տղամարդը կամավոր ներկայացել է ոստիկանություն
24.11.2017 12:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 23-ին, ժամը 16.15-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Լուկա Ա.-ն, որը նոյեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 (ծեծը) և 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: