Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
24.12.2020 11:25
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 23-ին բաժին է ներկայացել 36-ամյա Հարություն Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի
(Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: