Հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
 
                                            Ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 24-ին Արտաշատի բաժին է ներկայացել 35-ամյա Գևորգ Կ.-ն, որը 2019 թ. ապրիլի 11-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) մեղադրանքով:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 Գևորգ Կ.-ն պարտավորվել է ներկայանալ ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					