Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողները ներկայացան ոստիկանություն
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 25-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 33-ամյա Հովհաննես Զ.-ն, որը սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 25-ին, ժամը 12.00-ին, ՔՀԳՎ է ներկայացել Վրաստանի և Հունաստանի 46-ամյա քաղաքացի Ռոլանդի Ա.-ն, որը 2018 թ. փետրվարի 1-ից ՌԴ ՆԳՆ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ (Խարդախությունը) հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: