ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ներկայացան բացատրական աշխատանքների շնորհիվ

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 31-ամյա Գագիկ Ա.-ն, որը մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-139 հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձը) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել մարտի 21-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 29-ամյա Խորեն Մ.-ն:

***

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների և ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին , ժամը 20.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել մարտի 15-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող՝ 25-ամյա Ոսկում Մ.-ն:


***

Ոստիկանության Կումայրի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 21.00-ին, Շիրակի մարզի քննչական վարչություն է ներկայացել մարտի 20-ից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող 22-ամյա Անդրանիկ Ղ.-ն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: