Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողներ են կամավոր ներկայացել
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 28-ին, ժամը 13.06-ին, նախաքննական մարմին կամավոր ներկայացել է Անուշավան Մ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
***
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 28-ին, ժամը 14.25-ին, կամավոր բաժին է ներկայացել Հարություն Խ.-ն, որն ապրիլի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
***
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 27-ին, ժամը 10.40-ին, ինքնակամ բաժին է ներկայացել Նարեկ Մ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 16-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, կամավոր բաժին է ներկայացել Շավարշ Հ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: