Բացատրական աշխատանքների շնորհիվ
31.10.2017 10:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և քննչական կոմիտեի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 30-ին, ժամը 20.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Արսեն Օ.-ն, որը 2016թ.ապրիլի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: