Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
01.02.2021 10:45
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 31-ին բաժին է ներկայացել 35-ամյա Ալեքսանդր Ս.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: