ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
01.10.2021 11:26
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության ՔՈԳՎ, Արագածոտնի մարզային վարչության և Թալինի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 30-ին Թալինի բաժին է ներկայացել 59-ամյա Աշոտ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 10-ից ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: