Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
01.12.2020 11:20
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 30-ին բաժին է ներկայացել 30-ամյա Տիգրան Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես և ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը) հոդվածի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: