Հետախուզվողը ներկայացավ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
02.02.2021 11:22
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 1-ին բաժին է ներկայացել 32-ամյա Հովսեփ Ո.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի
(Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: