Բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
05.06.2019 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 4-ին, ժամը 19.00-ին, բաժին է ներկայացել 37-ամյա Կամո Հ.-ն, որը հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: