Բացատրական աշխատանքի արդյունքում հետախուզվողն ինքնակամ ժամանել է Հայաստան
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 5-ին, ժամը 00.50-ին, Քաթար-Երևան չվերթի ինքնաթիռով ինքնակամ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1991թ. ծնված Էրիկ Ա.-ն, որը Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից ներկայացվել է բաժին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
