Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
10.02.2021 14:24
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 9-ին բաժին է ներկայացել 25-ամյա Զինա Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Զինա Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: