Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ
11.09.2023 11:52
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 9-ին, ժամը 12.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1988 թ. ծնված Հերմինե Հ.-ն: Նա սեպտեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: