ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է 5 հետախուզվող

Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է 5 հետախուզվող

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 09.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Սմբատ Մ.-ն, որը 2021 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***


Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Արտակ Գ.-ն, որը 2021 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

***


Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 10.45-ին, կամավոր բաժին է ներկայացել 1973 թ. ծնված Արիգ Տ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արիգ Տ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

***


Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 12.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1981 թ. ծնված Արգիշտի Պ.-ն, որը հունվարի 6-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Արգիշտի Պ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:

***


Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 11-ին, ժամը 14.36-ին, կամավոր բաժին է ներկայացել 1959 թ. ծնված Վարազդատ Թ.-ն, որը հունվարի 10-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ հայտնվել է նախաձեռնողին:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: