Հետախուզվող երիտասարդը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 11-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 25-ամյա Սպարտակ Ս.-ն, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: