Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել 38-ամյա Վարդան Զ.-ն, որը սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) մեղադրանքով:
 Առանց խափանման միջոցի:
 Վարդան Զ.-ն տեղափոխվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					