Հետախուզվողը վերադարձավ ՀՀ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռով Հայաստան վերադարձել և Ախուրյանի բաժին է ներկայացել 31-ամյա Մարտին Ծ.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: