Հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի արդյունքում
21.07.2022 10:07
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 20-ին բաժին է ներկայացել 21-ամյա Գագիկ Հ.-ն, որը ապրիլի 22-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: