ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բացատրական աշխատանք ու զենքի կամավոր հանձնում

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին բաժին է ներկայացել Վանաշեն գյուղի 30-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «ԻԺ-38» տիպի կարճեցված փողով օդաճնշիչ հրացան, 75 փամփուշտ, ինքնաձիգի երկու պահունակ և «Ֆ-1» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի: Նա հայտնել է, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորը:
Մարտունու ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը բաժին է ներկայացել Վաղաշեն գյուղի 29-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «ԻԺ-17» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան ու ինքնաձիգի 12 փամփուշտ: Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Արթիկի բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 15-ին բաժին է ներկայացել մի բնակչուհի և կամավոր հանձնել ջնջված համարով «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի ակոսավոր որսորդական հրացան ու 25 փամփուշտ: Կինը հայտնել է, որ հանգուցյալ հորը պատկանող զենքը գտել է գոմը մաքրելիս:
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: