ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

18.10.2016 12:49 Գողություն

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները մարզահամերգային համալիրի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 57 երթուղու ավտոբուսում մի քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 55.000 դրամ, 1 ԱՄՆ դոլար:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1992 թ. ծնված Հեղինե Մ.-ն է, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: