Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացավ Գավառի բաժին
21.02.2019 10:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Գավառի բաժին է ներկայացել 41-ամյա Զոհրաբ Կ.-ն, որը հունվարի 5-ից ՌԴ Նիժնի Նովգորոդի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: