Բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է կամավոր
30.08.2018 16:25
Հետախուզվողի հայտնաբերում
«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 29-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Սարիկ Գ.-ն, որը հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: