Խարդախության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Բատիկյան փողոցում
10.04.2015 11:09
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 9-ին, ժամը 18.55-ին, Երևանի Բատիկյան փողոցի թիվ 2 տան մոտից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Նաիրա Կ.-ին, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: