Նախկինում կատարված գողությունները բացահայտվեցին
02.04.2015 10:03
Գողություն
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Փշատավան գյուղից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Ա.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի վերջերին 1962 թ. ծնված Հակոբ Հ.-ի տան բակից գողացել է էլեկտրական շարժիչ, մարտի 20-ին` օղի թորելու սարք, իսկ մարտի 24-ին նույն տանը կից շինությունից` էլեկտրական սղոց` ընդհանուր առմամբ պատճառելով 260.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: