Բելառուսում ապօրինի միգրացիա կազմակերպելու արձագանքները
24.06.2014 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գագիկ Գ.-ին, որը 2013 թ. հունվարի 16-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնինսկի մարզի ազգային անվտանգության վարչության կողմից հետախուզվում էր ապօրինի միգրացիայի կազմակերպման մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: