Բելառուսի իրավապահների կողմից 7 տարի հետախուզվողը հայտնաբերվեց երևանյան սրճարանում
15.09.2016 10:03
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումներ շնորհիվ՝ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 34/3 հասցեում գտնվող սրճարանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1969 թ. ծնված Գեորգի Հ.-ն, որը 2009 թ. ապրիլի 11-ից Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր պաշտոնեական դիրքի չարաշահմամբ կազմակերպված հանցավոր խմբի կողմից իրականացված առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: