Բենզասղոցով 3 բոխի է հատել
12.09.2013 12:03
Ապօրինի ծառահատում
Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա է շարժվում Վանաձոր:
Մեկնած օպերատիվ խումբը Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկել 1950 թ. ծնված Սերժիկ Հ.-ին՝ «ՈւԱԶ-450» մակնիշի ավտոմեքենայով` փայտանյութով բեռնված: Վարորդը փայտանյութի ձեռքբերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացվել:
Ըստ Սերժիկ Հ.-ի հայտարարության` փայտանյութը պատրաստել է ինքը, Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող «Բնձոր» տեղանքից բենզասղոցով 3 կանգուն բոխի հատելով:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: