ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բեռնատարում մոտ 9 խմ փայտանյութ կար. Գորիսի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հոկտեմբերի 22-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Շինուհայր-Գորիս ճանապարհին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են 33-ամյա մի տղամարդու վարած բեռնատարը։ Մեքենայի թափքում մոտ 9 խմ փայտանյութ կար, որի օրինականության վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չուներ։ Նա հայտնել է, որ փայտանյութը բարձել է «Արծվանիկի անտառպետության» պահաբաժնից։
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: