Բեռնատարը կողաշրջվել է. վարորդը մահացել է
18.11.2021 11:00
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 17-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 196-րդ կմ-ին «Սկանիա Ռ 420» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել. 56-ամյա վարորդ Լևոն Կարապետյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: