Հայտնաբերվեց Բերդում
06.04.2018 12:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 5-ին, ժամը 20.20-ին, Բերդ քաղաքի Նորավան փողոցի թիվ 24 տան մոտից բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Արթուր Շ.-ն, որը ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: