Բերման ենթարկվեց գերեզմանատնից
13.05.2016 11:48
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 12-ին, ժամը 10.55-ին, Գյումրի քաղաքի Աթարբեկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գերեզմանատնից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Տիգրան Ա.-ն, որը մայիսի 2-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: