ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց Նոր Խարբերդից

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 5-ին, ժամը 7.40-ին, Նոր Խարբերդի 13-րդ փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Վախթանգ Մ.-ն, որը 2015 թ. դեկտեմբերի 8-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի և 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: