ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց Բագրատունյաց փողոցից

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 6-ին, ժամը 9.20-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 7 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Կարապետ Հ.-ն, որը հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: