Խարդախության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Սվաճյան փողոցից
05.01.2021 12:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 4-ին, ժամը 17.40-ին, Երևան քաղաքի Սվաճյան փողոցից բերման է ենթարկվել 1999 թ. ծնված Դավիթ Ա.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: