Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց Կենտրոնական բաժին
19.08.2021 11:16
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կենտրոնական և Էրեբունու բաժինների ու Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 18-ին Անտառտնտեսության 95-րդ փողոցի հողամասերից մեկում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Գրիշա Ն.-ն, որը 2017 թ. մայիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: