ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Բերման են ենթարկվել հետախուզվողներ

Մայիսի 10-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի Պատկանյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Ժիրայր Ս.-ն, որը մայիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: 
 
***
 
Մայիսի 10-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության կենտրոնականի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1984 թ. ծնված Արարատ Ա.-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների   բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: 
 
***
 
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 10.40-ին, Տարոն-2 ՔՇՀ-3 թաղամասի թիվ 65 շենքի մոտից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Վարդան Ծ.-ն, որը մայիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի /կաշառք ստանալը/ 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
 
***
 
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 6.10-ին, Մոսկվա-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել և կամավոր բաժին ներկայացել 1994 թ. ծնված Արմիկ Պ.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ և 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով: 
 
***
 
Ոստիկանության Վայքի բաժնի և ԱՎՎ Վայքի անձնագրային խմբի աշխատակիցները մայիսի 10-ին, ժամը 16.15-ին, Երիտասարդական փողոցից բաժին բերման են ենթարկել 1979 թ. ծնված Վահե Ի.-ին, որը փետրվարի 2-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի ՆԳԲ կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի /թմրանյութի ապօրինի շրջանառություն/ 1-ին մասի  մեղադրանքով: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: