Բերման է ենթարկվել Ագարակ գյուղից
24.08.2013 13:49
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 23-ին, ժամը 13.00-ին, Ագարակ գյուղից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սոս Ն.-ն, որը ս/թ օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի /մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը/ 1-ի մասի և 268 հոդվածի 1-ին մասի /առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: