Բերման է ենթարկվել Բավրայի սահմանային անցակետից
19.07.2013 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 18-ին, ժամը 16.15-ին Բավրայի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արա Հ.-ն, որը 2003 թ. սեպտեմբերի 23-ից Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: