Բերման է ենթարկվել Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
13.08.2013 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 12-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Կազան-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո սահմանապահ գոտուց բերման է ենթարկվել 1959 թ. ծնված Գագիկ Չ.-ն, որը 1997 թ. օգոստոսի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: