Բերման է ենթարկվել հետախուզվող
23.01.2015 14:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 22-ին, ժամը 14.00-ին, Երևանի Գ. Էմին փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 1952 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն, որը 2014 թ. օգոստոսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի /խարդախության փորձ/ 3-րդ մասի 2-րդ կետի և 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: